ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա: ։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.11.2023 | 00:01

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ,
ՈՒ օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը,
Որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:
Եվ այժմ աղաչում եմ Քեզ,
Տե՛ր իմ և Աստված իմ,
Որ ստեղծեցիր ցերեկը գործելու և գիշերը մեր տկար բնության հանգստի համար,
Արդ տու՛ր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ:
Ամեն:

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ